Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ լուրջ հիմնավորումներ, թե ինչ է պետք հավելյալ անել՝ հաշվի առնելով գլխիս եկածը». Դավիթ Տոնոյան

Օգոստոս 01,2023 16:02

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ճշտեց՝ ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀՀԿ-ից ասում են, որ 2018-ին ՍՌՏ-ի (սպառազինություն և ռազմական տեխնիկայի․–խմբ․) ձեռքբերման պլանով նախատեսված է եղել ՀՕՊ համակարգեր գնել, բայց Փաշինյանի իշխանությունը եկել ու հանել է դա, եղե՞լ է նման բան: Տոնոյանը պատասխանեց. «Ավելացրել ենք, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծրագրում Օսա ԱԿ-Մ-ները, որոնք հնարավորություն ստեղծվեց ձեռք բերելու, մենք տողերում տեղերով համալրեցինք, լրացրեցինք: Բացի դրանից, գինը մի քանի անգամ իջեցվել է: ՏՕՌ-երի քանակը՝ այդ ժամանակի համար պլանավորված, ձեռք են բերվել քանակական առումով ավելի շատ, քան նախատեսված է եղել»:

Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ պատերազմից հետո դուք անձամբ վերլուծե՞լ եք այն, ինչ ձեռք բերվել, դա՞ էր մեր կարիքները ու կա՞ր բան, որ պատերազմի ժամանակ հասկացաք, որ իրականում դրա պահանջարկը մեծ էր, բայց արդեն ուշ է դա ձեռք բերելը: Տոնոյանը պատասխանեց, որ փակ նիստում ինքը փորձագիտական մակարդակով կասի. «Ես ունեմ լուրջ հիմնավորումներ, թե ինչ է պետք հավելյալ անել՝ հաշվի առնելով գլխիս եկածը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031