Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը. դիմում Փաշինյանին

Օգոստոս 01,2023 15:54

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Դիմում

Ձեզ, անկասկած, հայտնի է այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Արցախի Հանրապետությունը 7 ամսից ավել տևող  շրջափակման հետևանքով։

ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։

Ցավոք, դուք խախտելով Սահմանադրությունն ու Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, չունենալով լիազորություններ, փոխանցել եք այդ երաշխավորի գործառույթը, Արցախի բնակչության բոլոր իրավունքները այլ երկրների և շարունակում եք սպասարկել օտար երկրների շահերը, ցեղասպանության վտանգի տակ դնելով 120 հազար մեր ու ձեր հայրենակիցներին։

Բազմաթիվ անգամ ձեր ելույթներում, կառավարության նիստերի ժամանակ, հայտարարել եք, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի Հանրապետությունում։

Դրա մասին 8-ից ավելի անգամ ահազանգել է նաև Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը։

Այսօր Արցախում մարդկանց  սովի մատնելով մեզ բոլորիս ստիպում են հրաժարվել մեր իրավունքներից և պետականությունից։

Ու այս ամենի մեջ առկա է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիների մի մասին, որոնք ունեն նույն ՀՀ քաղաքացու անձնագիրը։

Դուք դեռ կարող եք փրկել մեր հարազատներին ցեղասպանությունից, դիմելով ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ և հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։

Դուք, որպես ՀՀ վարչապետ, պարտավոր եք պահանջել՝ Արցախի Հանրապետություն մտցնել ՄԱԿ խաղաղապահ զորքեր, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց պարտականությունները։ Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունն ու այն հանձնելու Ադրբեջանին, ինչպես որ տեղի ունեցավ 1988-91 թվականներին, երբ խորհրդային զորքերի աջակցությամբ հայաթափվեցին մի շարք հայաբնակ քաղաքներ ու շրջաններ։

Դուք պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը։

Հակառակ դեպքում մենք կդիմենք Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին և կհորդորենք, որ իրենք վերցնեն խնդիրը ՄԱԿ ԱԽ օրակարգ մտցնելու նախաձեռնությունը, քանի որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է և չի պաշտպանում իր քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, ստորադասելով դրանք օտար երկրների շահերին։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ տնօրեն                                       Մ․ Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ տնօրեն                                                  Լ․ Հայրիյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031