Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ դատարանում են, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին. Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ

Օգոստոս 01,2023 15:40

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խմբի հայտարարությունը.

Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Վերջին շրջանում ՀՀ դատախազության կողմից միտում է նկատվում յուրաքանչյուր դեպքում անընդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների անունները ի ցույց դնել նրանց կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքը, այդ կերպ՝ հասարակության մոտ ստեղծելով բացասական տպավորություն ՀՀ պետականության ստեղծման մեջ կարեւոր դեր ունեցող եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտած ամենահզոր եւ հեղինակավոր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ։

Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ գտնվում են դատարանում, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին։

Հ.Գ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում այդպես էլ քանդվում է։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Էրիկ Ալեքսանյան
Ալեքսանդր Կոչուբաեւ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031