Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն այդպես էլ չասաց՝ շարունակո՞ւմ է պնդել իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը. Գեղամ Մանուկյան

Օգոստոս 01,2023 15:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Դավիթ Տոնոյանի հայտարարության առիթով

ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, եւ պայմանավորված չի եղել որեւէ անձով, որեւէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, եւ վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողովի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։

Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը եւ ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։

Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնոյանը այդպես էլ չասաց, թե շարունակո՞ւմ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։

Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձեւավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արարքները։

Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031