Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր անում «Պատրոն Դավոն»՝ Արցախի ՊԲ հրամանատարական կետում. Տոնոյանը պարզաբանեց. «Նա եղել է այն անձը, որն ուներ հմտություններ եւ կարողություններ»

Օգոստոս 01,2023 14:51

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ մարտական գործողությունների ընթացքում ե՞րբ եք եղել Արցախի ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կետում, ի՞նչ նպատակով եւ հիմքով, ինչո՞վ կհիմնավորեք ձեր հետ միասին մի շարք կողմնակի անձանց ներկայությունը այնտեղ:

Պարզվեց՝ եղել է սեպտեմբերի 28-ին կամ 29-ին: Տոնոյանն ասաց. «Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում մեկ դահլիճով, այդ դահլիճում, որտեղ նկարահանումներ են կատարվում եւ որտեղ կարող են լինել այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ազդեցություն, իրավունք չունեն: Իրենք գտնվում են հատուկ կահավորված դահլիճում, որտեղ անցկացվում են նկարահանումներ, ընդ որում՝ նկարահանումներ հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր ԶՈՒ-ի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար: Այն սենյակներում, որտեղ որոշումներ էին կայացվում, այդ անձինք ներկա չեն եղել: Նկարներում հայտնված մարդիկ դուրս են եղել իմ քննարկումների ժամանակ»:

Քոչարյանի այս հարցադրումները վերաբերվում էին մասնավորապես Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»: Նա հարցրեց՝ այդ ժամանակ ի՞նչ պաշտոն ուներ «Պատրոն Դավոն» ՊՆ համակարգում: Տոնոյանը պատասխանեց. «Ձեր տեղեկությունները, որ նա եղել է իմ խորհրդականը, ինքը չի՛ եղել իմ խորհրդականը, բայց ինքը եղել է այն անձը, որն անհրաժեշտ էր, ես չգիտեի՝ դա 44 օր էր տեւելու, թե ինչքան էր տեւելու, բայց նա եղել է այն անձը, որն ուներ հմտություններ եւ կարողություններ՝ մարտական ռեսուրսների կառավարման, ՀՀ մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում: Ինքը իրականացրել է… Եթե ձեզ հետաքրքրում է, թե քանի թռիչքներ են եղել կամ ցամաքային ուղիներ, ինչ «աճպարարության» շրջանակներում են հայտնվել սպառազինությունը ՀՀ-ում, կխոսենք փակ նիստի ժամանակ: Բացի դրանից, տեղում շատ հարցեր մատակարարման հետ կապված եղել են: Այդ անձը որեւէ կերպ չի մասնակցել որոշումների կայացմանը եւ ներկա չի եղել քննարկումներին: Եթե որեւէ մեկը կրկնում է այդ ամեն ինչը, խնդրում եմ, իրեն հրավիրեք եւ հարցրեք:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ԳՇ պետի հետ զրույցը, իրենց ունեցած տեղեկատվությունը հանգեցրել է այդ մտքին, որ պատերազմի ժամանակ Հայաստան մտած զենքի քանակը եղել է չնչին: Տոնոյանը պատասխանեց, որ ծավալների առումով դա համեմատելի է…Բայց չշարունակեց՝ հավանաբար գաղտնիք չբացահայտելու համար: Ասաց, որ ԶՈՒ պահանջարկի առումով բավարար չէր ձեռքբերվածը, բայց արվել է հնարավորինս, համարյա թե անհնարինը, որի վերաբերյալ հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ հրապարակային բողոքել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը Դավիթ Գալստյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա այս պահին պատրաստվում է ներկայանալ ԱԱԾ, ասել է, թե Դավիթ Գալստյանը չսպասեց, որ ԱԱԾ աշխատակիցները գան և նրան տանեն մեկուսարան, այլ ինքակամ պատրաստվում է քիչ անց ներկայանալ ԱԱԾ մեկուսարան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 28-ին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031