Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 01,2023 14:32

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին սպասվում է, 5-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Oգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 8-10 աստիճանով, 4-ին կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 41.9°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.9°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5 °C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել