Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնոյանը փորձում է թույլ չտալ սիրողական մակարդակի քննարկումներ: «Քննիչ հանձնաժողովը» Փաշինյանն ու նրա թիմը փորձում են դարձնել «ինքնամաքրման» գործընթացի գործիք. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 01,2023 13:32

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

ՀՀ նախկին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը այսպես կոչված քննիչ հանձնաժողովում իր ելույթը կառուցել է բացառապես ռազմական բաղադրիչի վրա շեշտը դնելով: Տոնոյանը ակնհայտորեն չի մտնում անձնական դաշտ, փորձում է թույլ չտալ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի քննարկումներ: Կարծում եմ դա ճիշտ գործելաոճ է: Ի հակադրություն դրա՝ հարցեր տվողներն, ունենալով նախապես արդեն կայացած «դատավճռի» որոշումը, փորձում են հանդես գալ ուղղորդող հարցադրումներով՝ փոխելով խնդրի քննարկման բուն էությունը: Կարծում եմ՝ Տոնոյանից հսկայական ջանք է պահանջվում դա թույլ չտալու համար:

Ակնհայտ է, որ այդ «քննիչ հանձնաժողովը» Փաշինյանն ու նրա թիմը փորձում են դարձնել քաղաքական խաղերի, «ինքնամաքրման» գործընթացի մի կարևոր գործիք: Այստեղ նպատակ չկա հասկանալու սխալները, ավելին՝ չկրկնելու դրանք: Իրականում այդ ամենը վաղ թե ուշ իրենց դեմ է դուրս գալու: Նաև կասեմ, որ այս թեմայի վերաբերյալ հրապարակային քննարկումը վստահորեն չի ավելացնում Հայաստանի պաշտպանվածության մակարդակը, ճիշտ հակառակը՝ ամեն անզգույշ խոսք հակառակորդն ուղղելու է մեր դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031