«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ ծառայեց Լեռնային Ղարաբաղին այն բանից հետո, երբ Ադրբեջանը կտրեց հիմնական սննդի և դեղորայքի վերջին աղբյուրը»: Այս մասին «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա»,- հավելել է սենատորը։
.@ICRC has served as a lifeline to Nagorno Karabakh. Then Azerbaijan cut off its last remaining source of essential food & medicine.
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) July 31, 2023
More than 7 months into Azerbaijan's blockade, the time is now for the US & its allies to exert pressure on Aliyev. Lives hang in the balance. https://t.co/LsyDc383fz