Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին»-ը պահանջում է չեղարկել հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը

Օգոստոս 01,2023 11:41

«Միասին» շարժումը պահանջում է Ն Փաշինյանից չեղարկել հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը

«Միասին» շարժումը արձանագրում է, որ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ապօրինի անցակետում ՀՀ քաղաքացի Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների աչքերի առաջ, ապօրինություն է։ ՀՀ քաղաքացուն ներկայացված կեղծ մեղադրանքները՝ ադրբեջանցիներին իբրև խոշտանգելու և ցեղասպանական գործողությունների մասնակից լինելու, արդեն վերջնականապես բացահայտում են Իլհամ Ալիևի ոճրագործ ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի երթուղու կտրուկ փոփոխությունից հետո, Արցախի քայլ առ քայլ ցեղասպանական շրջափակումն էր։

Իրողությունն այն է, որ ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլ հանգեցրել է ծայրագույն կորուստների՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի լռելյայն հանձնումը պատժվեց Բերձորի միջանցքի լուծարման ծրագրով, Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում հայկական՝ անկլավ կոչված տարածքների հետ միասին, հանգեցրեց Արցախի բացարձակ շրջափակման, Բերձորի միջանցքի փոխարեն Աղդամ – Խանքենդի կոչված կեղծ ճանապարհի այլընտրանքով։

ՀՀ իշխանությունները անճար կեցվածք ունեն, միջոց չձեռնարկելով հայկական բեռնատարները առաջին օգնության հումանիտար բեռներով Կոռնիձորից Ստեփանակերտ հասցնելու համար։ Իսկ Արցախում հղի կանայք, երեխաներ, հիվանդներ են թերսնումից ու անմարդկային շրջափակումից մահվան եզրին, արցախցի երկու մանուկ արդեն զոհ են դարձել այս ցեղասպանական գործողությունների։

«Միասին» շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանից չեղարկել սեփական հայտարարությունը՝ Արցախը և հայկական անկլավ կոչվող տարածքները Ադրբեջանի կազմում ճանաչելը, հրատապ հրավիրել ՄԱԿի ԱԽ նիստ՝ ցեղասպանական վտանգը կանխելու համար։ Հիմնավորումները ծանրազդեցիկ են և բազում։

Հակառակ պարագայում, Ադրբեջանը, ի թիվս այլ մեր իրական հերոս ազատամարտիկների, հարմար պահին «առևանգելու» է նաև Ն․ Փաշինյանին ու նրա թիմակիցներից շատերին։ Պատմությունը վկա։ Եւ ոչ մի Շառլ Միշել նրանց չի փրկի ադրբեջանցիների դատավճիռներից՝ նրանց «հարմարավետ» տեղավորելով Բաքվի բանտերում։ Արդեն գիտենք, ինչպես է Իլհամ Ալիևը պահում իր պայմանավորվածությունները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից գրեթե ոչինչ չի մնացել։ Ժամն է հետ կանգնելու, կա՛ր սխալ որոշումների ժամանակ, եկել է այդ սխալներից հրաժարվելու ժամանակը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական

շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031