Չեխ պրոդյուսեր եւ թարգմանիչ, Արցախի ջերմ բարեկամ Մարկետա Ադամցովան, գտնվելով Նյու Յորքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Քանի որ Եվրոպան լռում է Արցախում կատարվող ցեղասպանության մասին, միգուցե Ազատության արձանը ինչ-որ կերպ արձագանքի» և պարզել «Կանգնեցրու Արցախի շրջափակումը» պաստառը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: