Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը Linkedin-ում գրել է.
Մեր մաեստրո Սերգեյ Սմբատյանը, մի մարդ, որն ամբողջ կյանքում պատվով և մեծ պատասխանատվությամբ ներկայացրել է Հայաստանն ու նրա մշակութային ժառանգությունը ողջ աշխարհին, երեկ ձերբակալվել է՝ առանց պատշաճ դատական քննության։
Այն մարդիկ, ում բախտ է վիճակվել ճանաչել Սերգեյին, կփաստեն, որ նրա նվիրումը սահմաններ չունի, նա ապրում և շնչում է մեկ նպատակով՝ բարձրացնել Հայաստանի դերն ու անունն ամբողջ աշխարհում: Նա կրթել ու դաստիարակել է հայ երիտասարդ տաղանդներին՝ ձգտելով ստեղծել մեր մշակութային ժառանգությունը հարստացնող և շարունակող սերունդ:
Այո, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, բայց Սերգեյի նման մարդուն առանց պատշաճ հետաքննության հապճեպ ձերբակալելն ուղղակիորեն անարդար է։
Կարդացեք նաև
Հայաստանի մշակութային դեսպանները, ինչպիսին Սերգեյ Սմբատյանն է, արժանի են մեր մեծագույն հարգանքին և պաշտպանությանը, քանի որ հենց նրանք են օր ու գիշեր աշխատում ի բարօրություն մեր երկրի և վառ պահում հայի անունը աշխարհում: