Լրահոս
Օրվա լրահոսը

Աղազարյան. Իշխանությունը հաջողել է այն իմաստով, որ տարածքային խնդիրն արդեն դարձել է ազգի ինքնորոշման խնդիր․ «Իրավունք»

Օգոստոս 01,2023 10:27

Այս իրավիճակում Հայաստանը շարունակո՞ւմ է գնալ «խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհո՞վ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, որը պնդեց.

— Անկասկած, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Մենք այս երկու-երեք տարվա ընթացքում մեր քայլերով աշխարհի համար ընկալելի դարձրինք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը տարածքային հարց չէ: Դա այն չէ, որ Հայաստանը ոտնձգություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, դա ազգերի ինքնորոշման հարց է, որը գործում է տարածքների անձեռնմխելիության սկզբունքի հետ զուգահեռ: Մենք դա ենք արել, ու, կարծում եմ՝ գրեթե հաջողել ենք: Անգամ էս իրավիճակում իհարկե առավել քան երբեւէ պետք է գնալ այդ ճանապարհով:

— Այսինքն, կարծում եք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասով ձեր իշխանությունը հաջողե՞լ է:

— Հաջողել է այն իմաստով, որ տարածքային խնդիրը արդեն դարձել է ազգի ինքնորոշման խնդիր: Այս խնդիրը կա, ու դրա լուծումը միայն արցախահայության ու Հայաստանի հարցը չէ, որովհետեւ մեր ռազմաքաղաքական հնարավորությունները բավարար չեն հարցն այլ ձեւով լուծելու համար: Հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, աշխարհի քաղաքակիրթ պետությունների ուշադրության ներքո:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031