Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության համաձայնագրին հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Օգոստոս 01,2023 09:23

«Ամերիկայի ձայն»․ Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը` լրագրողների հետ ճեպազրույցին պատասխանելով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի ու պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին։

«Միշտ ասել ենք, որ դրան` [խաղաղության համաձայնագրին] հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների։ Եվ դա է պատճառը, որ պետքարտուղարը շարունակում է քննարկումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ դժվարին փոխզիջումների, որպեսզի կարողանանք հասնել համաձայնության»,- ասել է պետքարտուղարության մամլո խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031