Ռումինիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից ինը մտել էին եզրափակիչ։ Նրանցից երկուսը՝ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, նվաճել են չեմպիոնի կոչումը, մյուս յոթը արժանացել են արծաթե մեդալի։ Պատվո պտվանդանի երկրորդ աստիճանին կանգնել են 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ՝ Սպարտակ Նահապետյանը, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ՝ Ալիկ Կճոյանը, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանը, 75 կգ Ալբերտ Հարությունյանը եւ 80 կգ՝ Հայկ Ղահրամանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ