Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է ուղղել Ադրբեջանին՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Հուլիս 31,2023 23:50
stepanakert

Անցնող օրերուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) պատասխանատուներու մարմիններուն հետ, որպէսզի միջազգային համայնքին անգամ մը եւս ուշադրութեան յանձնեն Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչին) միակ միջանցքը անմիջապէս վերաբանալու հրամայականը եւ դատապարտեն Ազրպէյճանի կողմէ կատարուող այս անմարդկային արարքը։

Արդարեւ, Ե.Հ.Խ.ը կոչով մը հանդէս եկաւ, ուր ան կը դատապարտէ Ազրպէյճանի կողմէ նախաձեռնուած Բերձոր միջանցքին արգելափակումը։ Խորհուրդը իր կոչին մէջ կ՚ըսէ. «Նկատի առնելով Լաչինի միջանցքին փակման պատճառով Արցախի մէջ յառաջացած մարդասիրական տագնապը, Ե.Հ.Խ.ը կը վերահաստատէ իր կեցուածքը եւ կոչ կ՚ուղղէ միջազգային համայնքին անմիջապէս միջամտելու եւ նախաձեռնելու միջանցքի վերաբացման աշխատանքներուն»։

Արցախի ժողովուրդը կարիքը ունի սննդեղէնի, դեղորայքի, ելեկտրականութեան եւ վառելանիւթի։ Ուստի, «Ե.Հ.Խ.ը դարձեալ կոչ կ՚ուղղէ Ազրպէյճանի եւ տարածաշրջանի ոյժերուն, որ անմիջապէս Լաչինի միջանցքին արգելափակումը վերացնեն, որպէսզի ճանապարհը ազատ ու ապահով ըլլայ քաղաքացիներու տեղաշարժին համար եւ մարդասիրական օժանդակութիւններ հասնին Արցախի մէջ ապրող ու տառապող հայ ժողովուրդին»։

Յայտնենք, որ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը նախապէս քանի մը առիթներով կատարած է նոյնպիսի կոչեր ու յայտարարութիւններ, ի մասնաւորի Խորհուրդի 11-րդ ընդհանուր ժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Իսկ որտեղ է այն մեկը՝ Գարեգին 2-ը; Բերան ունի՜ լեզու չ՛ունի՜․ Հայրապետը;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31