Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով. Ժաննա Անդրեասյան

Հուլիս 31,2023 23:33

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության վերջին նիստից հետո շատ են հարցերը, թե ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները։ Պարզաբանեմ։

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։

Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։ Սա կկիրառվի թե հիմնական դասավանդման դպրոցում, թե համատեղությամբ այլ դպրոցում աշխատանքի վրա։Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 8000 ուսուցիչներ։

Գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր առարկաների ուսուցիչները, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեն, կստանան հավելավճար, որը կլրացնի մեկ դրույքից պակասող մասը, օրինակ, եթե կես դրույք է ծանրաբեռնվածությունը, հավելավճարը կլինի կես դրույքի չափով։ Եթե ուսուցիչը բնագիտական առարկա է դասավանդում գյուղական փոքր դպրոցում, երկու ծրագրից էլ կօգտվի։ Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 4000 ուսուցիչներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31