Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է մեկ վայրկյան շուտ այս իշխանությունից ազատվել եւ չմտածել՝ ով կլինի իշխանության. մեր փրկությունը սրանցից ազատվելն է. Հուսիկ Արա

Հուլիս 31,2023 23:23

«Մենք Նիկոլի «դավաճան» ասելով մեղմում ենք իր հանցանքը: Նիկոլը ցեղասպան է: Արցախը ցեղասպանելու բոլոր պայմանները ստեղծել է…Երբեք ոչ մի պարագայում չի կարելի վստահել թուրքին կամ մտածել՝ ինչ-որ տեղ հնարավոր է մեզ փափուկ վերացնի, ո՛չ, Արցախի ընկնելուց հետո կայծակնային արագությամբ, չենք հասցնելու նույնիսկ ուշքի գանք, մեզ թուրքերը ոչնչացնելու են: Վերաբնակեցումը մեզ ոչնչացնելուց հետո է լինելու: Թուրքերը չեն թողնելու, որ հայը ոտքի վրա կանգնի, մեկ հայ մնա, պատմության մեջ հիշողություն չմնա, սա է թուրքը»,- այսօր «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց բանաստեղծ Հուսիկ Արան:

Նրա խոսքով՝ Արցախի հարցը վաղուց օրինական լուծված է. «Էլի եմ ասել՝ Շառլ Միշել, ԱՄՆ ներկա եւ նախկին դեսպաններ, դուք հանցագործ եք, երբ փորձում եք հայտարարել կամ աչք փակել Արցախի ինքնորոշման վրա: Թող բարձր չհնչի, Արցախի հարցը վաղուց լուծված է: Հարակից 5 շրջանի հարցն էր մնում, մերոնք էլ ասում էին՝ փաթեթային լուծումով մենք կզիջենք ու ճանաչում ենք Արցախի անկախությունը: Ոչ մեկս չգիտի՝ ոնց պատահեց, որ մենք հասանք այս օրին:  Պետք է մեկ վայրկյան շուտ այս իշխանությունից ազատվել եւ չմտածել, թե ով կլինի իշխանության. մեր փրկությունը սրանցից ազատվելն է: Պատերազմը սրանք են բերելու, սրանք տանելու են վերջնական կործանման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31