Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բռնապետ Ալիևն օգտվում է անտարբերությունից՝ սեղմելով իր մահաբեր օղակը հայկական ԼՂ-ում. Ֆրանսիայի քաղաքական ուժերը կոչով են հանդես եկել

Հուլիս 31,2023 22:40

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնապահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Մարի Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնա­խա­գահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

«Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրաքանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:

Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս­տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31