Հուլիսի 31-ին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում հանդիպեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետության» քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ:
Հանդիպման քննարկումների առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության, Լաչինի միջանցքի բացման, Հայաստանից մարդասիրական օգնության ավտոշարասյան Ստեփանակերտ մուտքի արգելքի և ածանցյալ այլ խնդիրներ:
Հանդիպմանը անդրադարձ եղավ և Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցությանը:
«Հանրապետություն» կուսակցություն