«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– իր թվիթերյան էջում գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը:
Ստեփանյանը նաև թվիթերյան գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հերթում մարդ է ուշագնաց եկել, հավաքվածները փորձում են օգնություն ցուցաբերել նրան։
Կարդացեք նաև
❗❗❗ ALERT ❗❗❗
— Artsakh / Nagorno-Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) July 31, 2023
In the most difficult humanitarian conditions created in Artsakh as a result of the ongoing blockade, thousands of citizens are forced to stand in line for hours to get some minimal amount of food or basic necessities.
In these crowded queues, cases of… pic.twitter.com/OPz8FJnXhs