Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել  գովազդային  հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ

Հուլիս 31,2023 20:50

Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել  գովազդային  հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ:

Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երևան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ  նմանատիպ գովազդային վահանակներ:

Միևնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից անհիմն խոչընդոտվում է «Մի՛ հանձնվիր», «Մի՛ համակերպվիր», «Պայքարի՛ր» արտահայտությունների տարածումը, որոնք միտված են հասարակության զորեղացմանը, իրենց հիմքում ունենալով խորքային նվաստացումը, ստորացումն ու անզորությունը արժանապատվության և պայքարի օրակարգով փոխարինելուն։

 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31