Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան

Հուլիս 31,2023 19:30

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի շարունակվող վատթարացումը՝ ես հիշեցնում եմ հունիսի 20-ի Վեհաժողովի խնդրանքը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն կազմակերպել Ադրբեջան` նպատակ ունենալով գնահատել  այն իրավիճակը, որում հայերն ապրում են և որից տուժել են 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայության հետևանքով:

Ես միանում եմ 2023թ. հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հնչեցրած երկխոսության կոչին և կոչ եմ անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, վերջապես պահպանել 1991թ. ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները` լարվածությունը թուլացնելու և իրենց երկրների միջև խաղաղությունը վերականգնելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31