Հուլիսի 30-ին Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում անցկացվեց անուշահամ և կարմրաթուշ ծիրանի փառատոնը՝ «Ծիրան FEST»-ը, որն առաջին անգամ էր կազմակերպվել Հայաստանում «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» կողմից:
Փառատոնի նպատակն էր մեկ անգամ ևս ցույց տալ ազգային արժեքները, ամրապնդել և պահպանել հայկական ոգին և ավանդույթները, նպաստել մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։
Փառատոնի ընթացքում ներկայացված էին հայկական մշակույթը լավագույն կերպով խորհրդանշող ծիրանը, ծիրանից պատրաստված անմահական հյութերը, պահածոները, չրերը։
Կարդացեք նաև
Առանձին տաղավարներում ներկայացված էին նաև տարատեսակ խոտաբույսեր, դեղաբույսեր և այլ:
Փառատոնի ընթացքում այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ մարզի տաղանդավոր մարդկանց՝ արհեստի և արվեստի աշխատանքներին:
Տոնական տրամադրությունն էլ ապահովեցին մարզի երաժշտական խմբերն ու անհատ կատարողները, ինչպես նաև մայրաքաղաքից ժամանած երաժիշտները։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ