Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը:
«35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային միասնական համակարգին»,-ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով: Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցև՝ կարևոր: Կփակցվեն նաև հուշող պաստառներ:
Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ:
Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է: Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն