Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատարանին առաջարկեց խնայել ժամանակը

Հուլիս 31,2023 18:45

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում ըստ ապացույցների հետազոտման նախապես որոշված կարգի շարունակվեց  հետազոտվել մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցները: Դրանք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր մեղադրող կողմի ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը:

Քանի որ այս տեմպերի  շարունակվելու դեպքում ապացույցների ներկայացումը կարող է բավականին երկար տեւել, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը առաջարկեց, որպեսզի ժամանակ խնայելու նպատակով գրավոր փաստաթղթի ամբողջ բովանդակությունը չհրապարակվի: Սակայն Արմեն Գեւորգյանը հակառակ համոզմունք արտահայտեց եւ նպատակահարմար համարվեց ապացույցների հետազոտումը շարունակել նույն ձեւաչափով:

Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ին մեկնաբանեց, որ իր միջնորդությունը սկզբունքային հարց չէր, ավելի շուտ տեխնիկական առաջարկ էր: Սակայն մեղադրող կողմը ինչպես նպատակահարմար համարում է, այդպես կարող է վարվել:

Հաջորդ նիստը ըստ նախնական պայմանավորվածության կկայանա օգոստոսի 2-ին, ժամը 15:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31