Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեք խոսել և սին խոստումներ տալ: Գործնական քայլերով զսպեք տեռորիստին. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Հուլիս 31,2023 16:19

❗️Կա՞ մեկը, որ դեռ հավատում է փաշինյանական «խաղաղության օրակարգին»։

❗️Կա՞ մեկը, որ դեռ կասկածում է Ադրբեջանի հետ «ինտեգրման» կործանարարությանը։

❗️Կա՞ մեկը, որ դեռ վստահում է առանց միջազգային երաշխիքների «ուղիղ բանակցելու» գործընթացին։

❗️Կա՞ մեկը, որ կասկածում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման արկածախնդրությանը։

Ադրբեջանն իր ամեն քայլով ցուցադրում է, թե ինչու չի կարելի ապրել իր հետ համակեցությամբ։

❗️Սրտի վիրահատության նպատակով Երեւան մեկնող Արցախի Հանրապետության քաղաքացին առևանգվում է հենց ԿԽՄԿ մեքենայից:

❗️Սովամահության սպառնալիքի տակ գտնվող Արցախի համար Հայաստանից ուղարկված հումանիտար ավտոշարասյան մուտքը Արցախ Ադրբեջանն արգելափակում է Եվրոմիության դիտորդական առաքելության աչքի առաջ, ռուս խաղաղապահների լուռ ներկայությամբ:

ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, Արդարադատության միջազգային դատարան, ՄԻԵԴ, ԿԽՄԿ, ՌԴ Խաղաղապահ ուժեր, մինչեւ երբ եք հանդուրժելու ալիեւյան ահաբեկչական ռեժիմի կողմից ձեր հեղինակության ոտնահարումը, թե՞ դուք համակերպվել եք այն մտքի հետ, որ 120000 մարդ կարող է մատնվել ցեղասպանության իր էթնիկ պատկանելության պատճառով:

Դադարեք խոսել եւ սին խոստումներ տալ: Գործնական քայլերով զսպեք տեռորիստին:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31