Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ազատ է Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունել ցանկացած որոշում. Ֆիդան

Հուլիս 31,2023 15:26

Ադրբեջանն ազատ է Լաչինի միջանցքի մասով ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում. դա նրա սուվերեն իրավունքն է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:

«Դուք գիտեք, որ Լաչինի ճանապարհն Ադրբեջանի տարածքն է: Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոցառում, որն անհրաժեշտ է համարում. դա նրա սուվերեն իրավունքն է»,- ասել է Ֆիդանը:

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքով կա հնարավորություն անցում ապահովել բժշկական նպատակներով:

«Առանձնացված են նաև այլ երթուղիներ, որոնք պիտանի են ապրանքների համալիր տեղափոխման համար: Երբ մենք նայում ենք այս բոլոր գնահատականներին, պարզ է դառնում, որ Ադրբեջանն այս առումով չհիմնավորված քննադատության է ենթարկվում»,- ասել է Ֆիդանը:

Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանային կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումն է, իսկ «դրա համար մեծ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31