«Ազատություն». Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի չի ունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ուղիղ եթերում հայտարարել է ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջնորդությամբ, նախատեսված էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, սակայն նախօրեին Ադրբեջանը, բացատրություն չներկայացնելով, հրաժարվել է հանդիպումից»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է նմանօրինակ հանդիպում կազմակերպել Ադրբեջանում՝ Եվլախում կամ Բաքվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: