Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Ադրբեջանը չի առեւանգել Վագիֆ Խաչատրյանին, դա համագործակցային է եղել. Հովհաննես Իշխանյան

Հուլիս 31,2023 14:54

«Ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին այս դժվար պայմաններում, որ հերիք չի պաշարման մեջ են, նաեւ իրենց հարազատին առեւանգել, տարել են ահաբեկչական երկիր Ադրբեջանի, Բաքվի բանտերը: Բազմիցս ասվել էր, որ ի վերջո ամեն ինչ սրան է տանելու»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ խոսելով ադրբեջանական անցակետի մոտից թշնամու կողմից առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի մասին:

«Խնդիրն այն է, որ այս անիվը սկսել է գլորվել, երբ սրանք զավթել են իշխանությունը, իսկ 2020թ նոյեմբերի 9-ից հետո ավելի է գլորվում, ազատ անկումը շարունակվում է, հասել ենք վերջին: Մնում է հասկանալ, որ բոլորին քցող իշխանությունները բոլորին են հանձնելու: Հետեւաբար պետք է դադարել իրերն իրենց անուններով չկոչելը, անընդհատ թիրախավորել սրանց, որպեսզի կարողանանք ազատվել սրանցից, որպեսզի թե Վագիֆ Խաչատրյանը, թե մյուսները կարողանան ազատվել»,-հավելեց նա:

Հովհաննես Իշխանյանի խոսքով. «Կարմիր Խաչը պետք է անհանգստանա իր հեղինակությամբ, որովհետեւ ստացվում է՝ իրենց մեքենայից կարելի է մարդկանց առեւանգել ու տանել անհայտ ուղղությամբ ու վարվել հետներն ուզածի պես…Ինչքան հիշում եմ՝ նման բան պատմության մեջ չի եղել»:

Վավերագրողը շեշտում է «Միայն Ադրբեջանը չի առեւանգել Վագիֆ Խաչատրյանին, այս առեւանգումը միասնական, համագործակցային է եղել…Երբ Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանում (նկատի ունի գործող իշխանությանը-Գ.Հ.) հայտարարեցին, որ ճանաչում են Արցախը ահաբեկչական Ադրբեջանի կազմում, դրանից հետո հարց էր առաջանում, թե ինչ էին անում մեր զինվորներն այնտեղ, հետեւաբար նրանց տրվել է այդ հնարավորությունը, որպեսզի Ալիեւը սկսի առեւանգումները… Պետք է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանի անցած ճանապարհը, որովհետեւ նրա հետ կատարվածը կարող է տարածվել բոլոր այն մարդկանց վրա, որոնք ծառայել են Արցախում, մասնակցել Արցախյան պատերազմներին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31