Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ բուհեր դիմած եւ ընդունված արցախցիների մասին

Հուլիս 31,2023 14:21

Aravot.am-ին են դիմել Արցախի Հանրապետության դիմորդներ, որոնք ընդունվել են ՀՀ բուհեր: Նրանք մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես են իրենց փաստաթղթերի բնօրինակները հանձնելու այն բուհերին, որտեղ ընդունվել են, քանի որ թշնամու կողմից շրջափակման պատճառով չեն կարող դուրս գալ հանրապետությունից:

ԿԳՄՍ նախարարությունից թեմայի վերաբերյալ հետեւյալը պարզաբանեցին. «Կարգի համաձայն, երբ արդյունքները հաստատվում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից, դիմորդները պարտավոր են իրենց փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել բուհին: Նրանց փաստաթղթերը ներբեռնված են dimord.am կայքում, բայց բնօրինակները պետք է ներկայացնեն իրենց ընդունված բուհերին:

Երբ արդյունքներն ամփոփվել են, ավտոմատ ծանուցում է գնացել բոլոր դիմորդներին, այդ թվում՝ Արցախի: Սակայն իրավիճակը հասկանալով, ինչպես անցյալ տարի է անհատական մոտեցում ցուցաբերվել, այս դեպքում կրկին նման մոտեցում կցուցաբերվի Արցախի դիմորդներին:

Հարցը դեռ չի քննարկվել նախարարությունում, բայց անպայման առաջիկա օրերին կքննարկվի, կտեղեկացնենք հանրությանը: Նաեւ բուհերին կգնա շրջաբերական, որ Արցախի դիմորդներին անհատական մոտեցում ցուցաբերվի, մասնավորապես՝ իրենց իրենք ամենայն հավանականությամբ կսքանավորեն եւ էլեկտրոնային տարբերակով կուղարկեն իրենց փաստաթղթերը: Ամեն դեպքում հարցը կլուծվի հօգուտ դիմորդների»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31