Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախում ապրող ցանկացած տղամարդ Ադրբեջանի օրենսդրությամբ ենթակա է ձերբակալության. Էդգար Ղազարյան

Հուլիս 31,2023 13:47

«Կարմիր Խաչը ոչ մի կապ չունի, ինչ մեքենայով էլ լիներ, մարդու ճակատագիրը նույնն էր լինելու, տեսանյութերը կան՝ մարդը դուրս է գալիս մեքենայից, հերթ է կանգնում Ադրբեջանի սահմանապահ ուղեկալում, անցնում է սահմանային հսկողություն, մեկ էլ սահմանապահն ասում է՝ դուք հետախուզման մեջ եք գտնվում Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու եւ 1991-ին իրագործված Ադրբեջանի պատկերացումներով ռազմական հանցագործության համար:

Սա այն է, ինչը ես 2022թ մայիսի 7-ից՝ Դիմադրության շարժման հանրահավաքներից մինչեւ հիմա ասում եմ, որ եթե Լաչինի միջանցքը՝ Բերձորը Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանձնեն Ադրբեջանին, ապա ադրբեջանցիներն այնտեղ տեղադրելու են հսկիչ անցակետ եւ իրականացնեն սահմանային հսկողություն»,- «Հայելի» ակումբում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգմանը:

Էդգար Ղազարյան

«Եթե հիմա Ադրբեջանի սահմանապահին անձնագիր ես ցույց տալիս, արդեն ինքն է որոշում այդ անձնագրերի հետ ոնց վարվել՝ շտամպը խփի ազատ թողնի, թե պահի սահմանի վրա կամ ձերբակալի: Իսկ ես ինչ էի ասում եւ շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ Արցախում ապրող ցանկացած տղամարդ Ադրբեջանի օրենսդրությամբ ենթակա է ձերբակալության, որովհետեւ Արցախում չկա տղամարդ, որը չի մասնակցել Արցախյան երեք պատերազմներին:

Եվ ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ բոլոր կանայք, ովքեր աշխատել են Արցախի պետական կառավարման մարմիններում, Արցախի Ազգային Ժողովում, Արցախի կառավարությունում, դատարաններում…Իսկ դուք կարծում էիք ի՞նչ է անելու Ադրբեջանը, եթե համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի զինված ուժերում երբեւէ ծառայության անցած՝ սկսած այն ժամկետային զինծառայողները, որոնք ծառայել են Արցախի պաշտպանության բանակում, ԱԱԾ-ում, Ոստիկանությունում եւ դատախազություն ծառայած բոլոր մարդիկ ձերբակալվելու են ադրբեջանական անցակետում անձնագիր ցույց տալու ժամանակ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31