ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը
Պաշարված Արցախ։
Ստեփանակերտում արցախցի բալիկ ուշագնաց եղավ փողոցում, երբ հաց էր տանում տուն։
Իրավիճակը ծայրահեղ է։
Արցախցիներին փորձում են դաժանաբար կոտրել, ստիպելով ընդունել թուրքերի նախապայմանները , այսինքն գնալ կամովին ազգային ինքնասպանության:
Կրկնում եմ այն մարդկանց համար, ովքեր «քաղաքականությամբ չեն զբաղվում»… Եթե Արցախը կոտրեցին, հաջորդը լինելու են Սյունիքը և Տավուշը, Երևանը և Կապանի, Գյումրին և Վանաձորը։
Կարդացեք նաև
Հիմա դա թվում է անհնարին, սակայն երբ երեք տարի առաջ այս զարգացումների մասին աղաղակում էինք, այդ ժամանակ նույնպես մարդիկ կարծում էին, որ այսօրվա զարգացումները անհնարին են։
Ժողովուրդ ջան, ինձ պարզապես հետաքրքիր է, իրականում մերվե՞լ ենք, որ թուրքի ոտի տակ մեզ ազգովի մատաղ են անում «հանուն խաղաղության»: Ո՞ւմ համար է այդ խաղաղությունը։ Հաստատ Հայաստանի և Արցախի համար չի։
Լուրջ չե՞նք հասկանում։