Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները կեղծ են. Թաթոյանը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ

Հուլիս 31,2023 12:34

Քիչ առաջ Արման Թաթոյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցել են նաև նրա մյուս դստեր հետ, որը հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։

Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։

Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում, որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։

Դրանից բացի, «անցակետում» այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են պացիենտին հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, բուժանձնակազմին։ Դրանից հետո, նրանք պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված, շտաբ հարցազրույցի։

Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ինգա Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։

Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ են գալ դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով։

Այնուհետև, ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է առանց Վ.Խաչատրյանի։

Այս ամբողջ ընթացքում որևէ բուժաշխատող Վագիֆ Խաչատրյանին չի ուղեկցել, նրա որևէ բժշկական փաստաթուղթ չի ուսումնասիրվել, բուժօգնություն չկ ցուցաբերվել: Ամբողջ գործընթացը վերահսկել են բացառապես ադրբեջանական զինված ծառայողները։

Ինչպես արդեն նշել ենք, Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։

Դեպքից անմիջապես հետո նշել ենք նաև, որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31