Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան

Հուլիս 31,2023 10:30

Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կողմից 10 տարվա վաղեմությամբ «ահասարսուռ խարդախությանը» մասնակից լինելու, 3 տարի արդեն քննվող վարույթով նրանց ձերբակալելու մասին դատախազության տարածած հաղորդագրությունից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողներից, ընկերներից, պարզապես սրտացավ անծանոթ քաղաքացիներից կատարվողը մեկնաբանելու խնդրանքով։

Սիրելի հայրենակիցներ, ես փաստաբան եմ, իրավաբան եմ, ես չեմ կարող մեկնաբանել ձեզ հրամցվող իրավական շիլափլավը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը, այսօր աշխարհի բեմերում որպես Հայաստանի ներկայացուցիչ մեծ ներկա ու ապագա ունեցող ամենավառ փայլող աստղերից մեկի կարիերային ուղղված հարվածը, երբ անգամ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այս ամենի պատճառն ու իմաստը։

Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է։ Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է։

Աստված բոլորիս հետ, և թող յուրաքանչյուրս մեր գործածի դիմաց ստանանք համարժեքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31