«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ