Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առերեսվում է հումանիտար ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ դժվարությունների հետ»․ Վարդան Սարգսյան

Հուլիս 30,2023 21:43

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ վիճակը մնում է անփոփոխ։ Ադրբեջանի կողմից  իրականացված ապակառուցողական մոտեցման պատճառով արդեն 5-րդ օրն է, որ ուղեբեռը չի ստացվում հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ սրվում է, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առերեսվում է այս ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ դժվարությունների հետ»,–քիչ առաջ  Կոռնիձորում ասաց Լեռնային Ղարաբաղում  հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք։ Բացի նշվածից, Արցախին նվիրաբերված մոտ 700 տոննա բեռ պահեստավորված է Գորիսում եւ Երեւանում;

Ռուսական կողմից դեռ արձագանք չկա, պաշտոնական Բաքուն առաջարկում է բեռները տեղափոխել Աղդամով։

Երեկ էլ հուլիսի 29-ի կեսօրին Հակարիի անցակետում ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա  քաղաքացու առեւանգումը։

Երկու օր առաջ Կոռնիձորում էին Հայաստանում դիվանագիտական գործունեություն ծավալող  17 երկրների ներկայացուցիչներ։ Վարդան Սարգսյանի խոսքով՝ վերջին շրջանում միջազգային հանրության մտահոգության եւ հատուկ ուշադրության աճ է նկատվում, եւ նրանք դատապարտում են միջանցքի փակումն ու բեռների տեղափոխման խոչընդոտումը։  «Քաղաքական գործիչներից եւ դիվանագետներից բացի, Կոռնիձոր են այցելել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հույս ունենք, որ միջազգային լայն արձագանքը իր ազդեցությունը կունենա»,-իր խոսքը եզրափակեց Վարդան Սարգսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31