Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները». Արման Թաթոյան

Հուլիս 30,2023 16:15

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու:

Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով:

Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից:
Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31