Արցախի հանրային հեռուստատեսություն – Շրջափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաեւ կաթնամթերքի շուկայում: Կաթ արտադրող ընկերություններն ահազանգում են, որ հումքի եւ նյութերի պակաս ունեն:
Վառելիքի բացակայության պատճառով ընկերությունը չի կաորղանում կաթը արտադրամաս, արտադրանքն էլ՝ խանութներ հասցնել: Օգոստոսի 1-ից կաթնամթերքը կիրացնեն միայն տեղում՝ ֆիրմային խանութում: Իսկ իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում ընկերությունը հնարավոր է լրիվությամբ դադարեցնի գործունեությունը: