Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կոչ ենք անում անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը». ԱՄՆ կոնգրեսականներ

Հուլիս 30,2023 13:35

«Արմենպրես» – ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։

«Միջազգային հանրությունը չափազանց երկար է մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար», – նշված է հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նաև միջազգային հանրությանը և ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու կոչ են անում։

«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կյանքի ճանապարհը և կանխելու աղետալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը», – ասված է հայտարարությունում։

Կոնգրեսականները նաև անդրադառնում են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդեն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։

«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ կեղծորեն հայկական տարածքը հայտարարելով որպես իրենց սեփականը», – եզրափակել են կոնգրեսականները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31