Լրահոս
Օրվա լրահոսը

Պապս

Հուլիս 30,2023 13:24

Գյուղում լույսը շուտ է բացվում:
Կովերի աչքերի ճպուռները դեռ չեղած սարն են տանում: Առավոտը ճամփա է հարթում դեպի տատիս տուն:
Պապս լավ չի, գյուղի մեծերը կասեին` թթի դոշաբ տվեք, կանցնի: Բայց չէ, սա դոշաբի բան չի:

Թթի ծառի տակ հալված ու «լխճված» թութ էր, քամին գալիս ծեծում էր բերքն ու նույնքան արագ անհետանում:
Առավոտյան լույսը քսվել էր տատիս դարպասին ու չէր ուզում ներս մտնել: Կամ էլ դարպատը փակել էին, որ պապիս ցավից բարակած ձայնը ոչ ոք չլսի:

Պապս աչքերը փակում էր ու ժպտում, երևի ցավ չուներ կամ էլ ժպիտի պատճառը հանդիպումը պիտի լիներ տատիս հետ, ով երկու տարի առաջ էր մահացել ու այդ օրվանից պապս աչքերը փակ էր ժպտում:
Նստել ենք պապիս կողքին՝ ես, մայրս, մորաքույս, մորեղբայրս, հորաքույրն ու հարսիկը:

Աչքերը թաց են, տագնապի խուլ վնգստոց կա, մենք սպասում ենք, պապը ժպտում է….
Մտածում եմ` պապերն ինչքան արագ են գալիս մեր կյանք ու հեռանում, դեռ երեկ պապս ներքևի հարևան հիվանդին թթի դոշաբ էր առաջարկում…

Առավոտյան դարպասը բաց էր:
Թութն էլ չէր թափվում։
Պապս էլ չկար….

Ռազ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31