Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարո՛ն վարչապետ, Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար` ինչքան կին կար Ստեփանակերտում»․ Ռուբեն Վարդանյան

Հուլիս 30,2023 12:45

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ՝ հուլիսի 29-ին, «Պաշարված Արցախ» հարցազրույցի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հորդորեց, որ հիմա ներքին խնդիրները պարզելու ժամանակ չէ, այլ պիտի ամեն ինչ արվի, որ Արցախը հայկական մնա։ Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսի այլ հատվածներին՝ Վարդանյանը ասաց, որ եթե վարչապետի կինը դուրս գար բունկերից՝ ապա կտեսներ, թե ով կա Ստեփանակերտում։

«Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, եւ՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, եւ՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար` ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչեւ վերջ։ Պետք չի բաժանել արցախցիների եւ հայաստանցիների, ով ի՞նչ բարբառով է խոսում ու որտե՞ղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք։ Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի եւ Արցախի, որովհետեւ դուք եք ղեկավարը, դա ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չի», – մասնավորապես նշել է Ռուբեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Արցախին հատկացված գումարին, ապա Վարդանյանի խոսքով՝ այդ  փողը վարչապետը չի տվել իր գրպանից։

«Դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի։ Հայրենիքը չունի գին»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ թող նաեւ նշի, թե ինչ է տվել Արցախը Հայաստանին։ Ըստ Ռուբեն ՎԱրդանյանի՝  Փաշինյանը իրավունք չունի ասելու՝ «եկեք հանձնենք Արցախը, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա»։

«Դրանք առաջնորդի խոսքեր չեն։ Հայրենիքը գին չունի՝ որ ասեք այսքան փող ենք տվել կամ չենք տալու։   Շատ բաներ ենք մաքրելու։ Շատ բաների մեջ գտնելու ենք առողջ փոփոխությունների կարեւորությունը, սխալներ եւս եղել են, բայց եկեք հայրենիքը չխառնենք այլ հարցերի»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շնորհակալություն Ռուբեն Վարդանյանին դիպուկ և ճշմարիտ խոսքերի համար։ Ձեր այս խոսքերի հասցեատերը նման դեպքերում սովորաբար փորձում է իր լեզվի ճարտարությունը գործի դնել և իր մեղավորությունը ուրիշի վրա բարդել (ինչպես մանկապարտեզի երեխաների չդաստիարակված տեսակն է դա անում), բայց այսքան դիպուկ նկատողությունից հետո դժվար թե նա կարողանա արդարանալու ձև գտնի։
    Հարգարժան Ռուբեն Վարդանյան, ներկայիս պահը կրիտիկական է Արցախի, Հայաստանի ու աշխարհի ամբողջ հայության համար և մեր պետականության պահպանմանը լուրջ մարտահրավերներ են նետված։ Ինչպես 35 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայոց աշխարհի փրկությունը Սրցախից է սկսվելու և այն պետք է առաջնորդեն Ձեր նման ունակ և հայրենասեր մարդիկ։ Սկսեք Հայոց Փրկության Պայքարը, կարծում եմ Դուք էլ եք զգում, որ դրա պահն է եկել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31