Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածների մեջ կան երեխաներ

Հուլիս 30,2023 12:20

Հուլիսի 30-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1992 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Ս․-ն (ծնված 1988 թ․) , Վ․ Ս․-ն (ծնված 2007 թ․), Լ․ Ու․-ն (ծնված 1992 թ․), Է․ Բ․-ն (ծնված 2016 թ․) և Մ․ Բ․-ն (ծնված 2019 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ա․ Պ․-ն, Լ․ Ս․-ն և Լ․ Ու․-ն հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Է․ Բ․-ն, Մ․ Բ․-ն և Վ․ Ս․-ն տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ: Բժիշկներն Է․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31