ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-», կայուն հեռանկարով:
Ինչպես նշում է Fitch-ը, վարկանիշի բարելավմանը մեծապես նպաստել են տպավորիչ տնտեսական աճը, պետական պարտքի կայունացումն ու ցածր մակարդակը:
Դրական դեր են խաղացել նաև հարկաբյուջետային կայունությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը: