Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր
Այսօր ժամը 18։00-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։
Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնել է «Ապառաժը», Կարմիր Խաչի գրասենյակից հաղորդել են, որ հասկանում են մարդկանց անհանգստությունը և աշխատանքներ են տանում։
«Ոնց տարել եք, այնպես էլ հետ բերեք եղբորս, նրան բուժում պետք չէ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վ. Խաչատրյանի եղբայրը:
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն էլ շեշտել է, որ դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում որևէ մեկի անվտանգությունը երաշխավորված չէ. «Պետք է բարձրաձայնել եվրոպական բոլոր հարթակներին, այդ թվում նաև միշելներին ու մնացածներին, որ այսպես է երաշխավորվում մեր անվտանգությունը: Բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցն անգամ ի վիճակի չէ իր տարբերանշանը կրող մեքենայում մեր քաղաքացուն պաշտպանել: Նույնիսկ բանտում մեր քաղաքացու կյանքը չեք կարողանում երաշխավորել: ՀՀ-ին էլ պետք է բացատրել, եթե այնտեղ չեն հասկանում, որ խաբում եք, ստում եք, որ Ադրբեջանի հետ այս ժողովուրդը կարող է ապրել: Արցախում ծնված յուրաքանչյուր անձի Ադրբեջանը կարող է այսպիսի մեղադրանքներ ներկայացնել»: