Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները, տվյալները փոխանցվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է։
«Եթե խնդիրներ են առաջ գալիս, մենք ուղղում ենք որոշում կայացնողների հետ, որպեսզի տեղափոխումն անխափան լինի, սակայն դա անում ենք կոնֆիդենցիալ, եւ այս պահին չեմ կարող ավելին ասեմ, քան հրապարակված փաստերը: Բայց այս նույն ձեւաչափը գործողությունների համաձայնեցման պահպանվել են»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում