Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն». Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Հուլիս 29,2023 15:15

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի ուղեկցությամբ այսօր՝ հուլիսի 29-ին Կոռնիձորում էր, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները։ Հիշեցնենք, որ այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ բեռնատարները կանգնած են Հակարիի կամուրջից քիչ վերեւ՝ Կոռնիձորում։

«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է խաղաղություն, ուզում է հարցը լուծել, թող թողնի բեռներն անցնեն, մարդիկ սովից չմեռնեն: Դու չես կարող մի կողմից ասել, թե խաղաղություն ես ուզում, մյուս կողմից ասել, որ 120 հազար մարդ ուտելու մի բան չունենա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արին Կարապետը։ Վերջինիս խոսքով, որքան Ադրբեջանը թույլ չտա, որ բեռներն անցնեն, այնքան Եվրոպայում նրան վատ աչքով կնայեն ու Արին Կարապետի դիտարկմամբ՝ Եվրոպական միությունը դանդաղ է աշխատում:

Պատգամավորի կարծիքով՝ ներկա պահին Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը: Ըստ նրա՝ աշխարհը 24 ժամ տեսնում է, թե ինչ է կատարվում այստեղ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարություններին, թե միայն Աղդամով թույլ կտան բեռների տեղափոխումը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը ասաց, որ դա Ադրբեջանի քաղաքական խաղն է, ամբողջ աշխարհն է պահանջում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31