Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ կառավարությունը հերքում է, որ 23,2 միլիոն դոլար են ծախսելու համերգների վրա, պարզվում է՝ եկող տարի էլ Ջենիֆեր Լոպեսին են բերում․ Արցախ, դու սպասիր․ Արսեն Բաբայան

Հուլիս 29,2023 14:23

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «23 միլիոն դոլարով, որը Նիկոլի իշխանությունը պետական գանձարանից պետք է հատկացնի համերգին, հնարավոր է Արցախից տեղահանված նվազագույնը 230 ընտանիքի ապահովել բնակարանով. հակահայկական իշխանություն…»։

Սակայն կառավարությունը հերքել էր, թե ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար՝ «Ազատությանը» փոխանցելով․  «Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը»։

Ավելի ուշ Արսեն Բաբայանը ևս մեկ գրառում էր կատարել․ «Քանի որ իշխանությունը որոշեց հերքել իմ հայտնած տեղեկությունը, որ 23,2 միլիոն դոլար են ծախսելու համերգների վրա՝ հիմա մի «բոնուս» էլ կտամ. այս իշխանությունը որոշել է եկող տարի Հայաստան բերել Ջենիֆեր Լոպեսին և դրա համար ծախսել շուրջ 8 միլիոն դոլար: Արցախ, դու սպասիր, Ջենիֆերի ենք բերում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31