Կառավարության կողմից աշխարհահռչակ հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի երևանյան համերգի մասին ազդարարումից հետո Սնուփ Դոգն այդ մասին հայտնել է նաև ինստագրամյան իր էջում:
«Հայաստա՜ն, սեպտեմբերի 23-ին կլինեմ Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ հատուկ շոուի համար»,- գրել է երգիչը՝ հավելելով, որ տոմսերի վաճառքի մասին տեղեկությունը հասանելի կլինի dopingspace.com կայքում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ