Լրահոս
Օրվա լրահոսը

54800 քաղաքացի միացել է «Հայաքվե»-ին

Հուլիս 29,2023 12:13

«Հայաքվե»-ին արդեն միացել է 54800 քաղաքացի: Այս մասին հուլիսի 29-ին՝  շաբաթօրյա ավանդական դարձած  ասուլիսում նշեց  նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Այս շաբաթվա ընթացքում միացել են «Հայաքվե»-ին 16 հազար քաղաքացիներ: «Հայաքվե»-ի միացած 54800 քաղաքացիներից  24660-ը Երեւանում են, 29360-ը՝ մարզերում եւ 760-ը էլէկտրոնային ստորագրության միջոցով են միացել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:Ըստ նախագծի մեկ այլ կետի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում։

Ըստ Չալաբյանի, իշխանությունները շարունակում են վարչական ճնշումներն ու  այս շաբաթն ճնշումների առումով ռեկորդային է եղել:

«ՔՊ-ականները հատկապես գյուղական համայնքներում տառացիորեն պայքար են սկսել քաղաքացիների դեմ. գործից կհանենք, Փարոսից կզրկենք, երեխուդ բանակում վնաս կտանք, մտածի ապագայիդ մասին, բազմաթիվ են դեպքերը, ու մենք տեսել ենք, որ մարդիկ ահաբեկված են, նույնիսկ գյուղից  փախել են: Բայց դրան հակառակ՝ «Հայաքվե»-ն թափ է հավաքում»,-ասաց նա:

Ավետիք Չալաբյանի խոսքով, բոլորս  պարտավոր ենք նեցուկ կանգնել արցախցիներին, ովքեր հերոսական պայքար, դիմադրություն են մղում։ «Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է  սրվել, իրավիճակ մոտենում է անշրջելիության կետին, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից ու բերել իրական մեծ ողբերգության»,- նշեց նա։

Ըստ «Հայաքվե»-ի նախաձեռնողների՝  ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու եւ  թշնամու  ողորմածությանը  հանձնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը,  որը դե ֆակտո տանում է  Արցախի  ցեղասպանությանը։ «Այն քողարկվում է  Հայաստանը պաշտպանելու եւ  նոր պատերազմից խուսափելու  թեզով, բայց ոչ մի  կերպ չի բացատրվում, թե ի՞նչ է  լինելու մեր հայրենակիցների հետ, ինչպես ենք մենք պաշտպանելու իրենց կյանքի եւ ազատության իրավունքը»,- հայտարարեց Ավետիք. Չալաբյանը։

Այնուամենայնիվ, չնայած այս ամենին,  «Հայաքվե»-ի  հիմնական ուղերձը շարունակում է  մնալ կողմնակիցներ ձեռք բերելը, ինչին նպաստում է  «իշխանության  ամեն մի մանիպուլյացիան»։ Չալաբյանի դիտարկմամբ՝  ավելի շատ մարդիկ ենք սկսում հասկանալ՝ այն, ինչ անում է  Հայաստանի իշխանությունը, մասնավորապես դուռ է բացում նոր  հայկական ցեղասպանության առաջ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31