Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ընդդիմադիր պատգամավոր․ Դատախազությանը հորդորել ենք ուսումնասիրել, թե ովքեր եւ ինչպես են օգտագործել այդ ռեսուրսները․ «Հրապարակ»

Հուլիս 29,2023 10:34

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը դիմել է ԱՀ գլխավոր դատախազություն` 2020 թ. նոյեմբերի 1-ից հետո Ներդրումային հիմնադրամից մոտ 70 միլիարդի չափով վարկային փոխառություններ մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրելու հարցով: «Մարդիկ կան՝ 8 մլրդ 438 միլիոն են ստացել, մարդիկ կան, որոնք ստացել են 5 մլրդ 375 միլիոն վարկային փոխառություն»,- ասում է պատգամավորը:

«Քանի որ մենք՝ պատգամավորական նախաձեռնությամբ, ամիսներ առաջ չկարողացանք քննիչ հանձնաժողով ձեւավորել` Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի թիմակիցները դեմ եղան, մինչդեռ հանձնաժողովը կքններ այդ հիմնադրամի գործունեությունը։ Բացի այդ, մեզ՝ որպես պատգամավորների, որեւէ ինֆորմացիա չեն տրամադրում նաեւ, թե ովքեր են այդ անձինք եւ կազմակերպությունները, թե որքանով են մեր ռեսուրսները ճիշտ եւ նպատակային օգտագործել, ուստի դատախազությանը հորդորել ենք ուսումնասիրություն կատարել եւ պարզաբանումներ տալ, թե ովքեր են եւ ինչպես են օգտագործել այդ ռեսուրսները»,- ասում է Գալստյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31